Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Դեղերի «մահակը»

Դեղերի «մահակը»
27.03.2015 | 01:06

Այն, որ դեղերի շուկան վաղուց կանոնակարգվելու անհրաժեշտություն ուներ, գաղտնիք չէ, բայց, ինչպես ասում են, ուշ լինի, նուշ լինի։ Վերջապես առողջապահության նախարարությունը մշակեց, կառավարությունն էլ հաստատեց «Դեղերի մասին», «Լիցենզավորման մասին» օրինագծերն ու 5 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումները։ «Մեր նպատակն է էապես բարձրացնել դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիությունը։ Դրանով են պայմանավորված օրենքների համալիր փոփոխությունները»,- գործադիրի նիստին հաջորդած ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Ինչ խոսք, դեղերի ոլորտը կարգավորող ձեռքի «կարոտ» ուներ, սակայն հետաքրքիր է` կատարված փոփոխությունները որքանո՞վ շուկան զերծ կպահեն կեղծ և անորակ դեղամիջոցներից։ «Նախատեսվում են վարչական խիստ տույժեր ցանկացած խախտման դեպքում, լինի փոքր, թե մեծ չափերի։ Պարտադիր է դառնում դեղատներում դեղերի օգտագործման հրահանգի նաև հայերեն տարբերակը, մեծ ուշադրություն է դարձվելու դեղատոմսերին և այլն։ Այս բոլորի նպատակն է բնակչությանն ապահովել որակյալ և անվտանգ դեղորայքով»,- պատասխանելով մեր հարցին` ասաց նախարարը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ